2025 թվականի հունիսի 16-ի դրությամբ Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Արմեն Վլադիմիրի Համբարյանի (Հասցե՝ ք․ Ստեփանավան, Նժդեհի փողոց, 39 տուն) անվամբ գրանցված անշարժ գույքի հարկը կազմում է՝ 28587 /քսանութ հազար հինգ հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, որից անշարժ գույքի հարկի ապառք՝ 21792 /քսանմեկ հազար յոթ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ, տույժ՝ 6795 /վեց հազար յոթ հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2023-2024թթ. ընկած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականաի հունիսի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականաի հունիսի 30-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արմեն Վլադիմիրի Համբարյանը։
Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։ 2025 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 61 արձանագրությունը։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը և 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
1. Քաղաքացի Արմեն Վլադիմիրի Համբարյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 28587 /քսանութ հազար հինգ հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, որպես անշարժ գույքերի հարկի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: