Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության դադարեցման պատճառով (համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 02/16.4/46533-2019թ. գրության) և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը համաձայն հավելված 1:
2. Հաստատել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված 2:
3. Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական մարմին:
4. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 2019թ.-ի հուլիսի 9-ի թիվ 55-Ա որոշման հավելված 1-ը:
5. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը ուժի մեջ են մտնում Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: