Հիմք ընդունելով Հրայր Հրանտի Զաքարյանի լիազոր ներկայացուցիչ Էդուարդ Միշայի Չատինյանի կողմից ներկայացված 21.08.2024է. թիվ Չ-908 դիմումը, 22.05.2024թ. ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործ թիվ ԼԴ1/0028/02/24 վճիռը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 08.04.1987թ. տրված տեխնիկական անձնագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի ք.Ստեփանավան 06-007-0216-0002 ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0.04665 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը՝
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0216-0002 ծածկագրի տակ գտվող բնակելի կառուցապատման հողամասի մակերեսը՝ 0.04665 հա
բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.04665 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Հրայր Հրանտի Զաքարյանին և մինչև 15,05,2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-0216-0002 ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխաղտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խաղտումների և հարկադիր սերվիտուտ չառաչացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված ՝ 211.9 քմ ներքին մակերեսով բնակելի տան և 2.69 քմ պարիսպների նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել Հրայր Հրանտի Զաքարյանին սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: