|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունվարի 2018 թվականի N 12-Ն |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ 2018Թ. ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76 հոդվածով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
- 2018 թվականի համար Ստեփանավան համայնքում գտնվող, ավտոտնակներ տեղադրելու համար կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի համար վարձավճարի չափը սահմանել՝ 1 քմ-ի համար տարեկան 400 ՀՀ դրամ:
- 2018 թվականի համար Ստեփանավան համայնքում գտնվող, այլ նպատակով՝ վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի համար վարձավճարի չափը սահմանել՝ 1 քմ-ի համար տարեկան 6 դրամ:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Կողմ -12 ԱՍՐՅԱՆ ԳՈՌ ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՆԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|