Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2021 թվականի N 12-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին 2022 թվականի ընթացքում Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերից օրենքով սահմանված կարգով կառուցապատման և վարձակալության իրավունքով ավտոտնակ և այլ տնտեսական օբյեկտներ տեղադրելու կամ կառուցելու նպատակով տրամադրել հողամասեր:

2. 2022 թվականի ընթացքում ավտոտնակներ և այլ տնտեսական օբյեկտներ տեղադրելու կամ կառուցելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի վարձավճարի չափը սահմանել՝ 1 քմ-ի համար տարեկան 400 (չորս հարյուր) ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -19

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ

ՊԱՊԻՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner