Հիմք ընդունելով Արտեմ Կոլյայի Վերմիշյանի կողմից ներկայացված 29.10.2025թ. թիվ 2613 դիմումը, 03.11.2015թ. տրված N 03112015-06-0039 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագրեր 06011JSECDMR և 06011Q8YHNWA ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570 Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1․Հաստատել մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Բաղրամյան փողոց թիվ 192-2 հասցեով 06-007-0314-0016 կադաստրային ծածկագրում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի տարանջատման արդյունքում առաջացած անշարժ գույքերի նոր փոստային հասցեները և հողամասերի մակերեսները, համաձայն «Սամվել Կամսարի ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծերի.
ա) 0.15 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 190 հողամաս:
բ) 0.09933 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 190/1 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժնում: