Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 41-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 41-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ 06-007-1519-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ 0,25 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով, հիմք ընդունելով «Ստեփձոր» ՍՊԸ դիմումը, 03.04.2024թ. 03042024-06-0068 սեփականության վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանին. որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի վարչական սահմաններում գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող 06-007-1519-0013 կադաստրային ծածակագրի 0,25 հա ջրային նպատակային նշանակության հողամասը «Ստեփձոր» ՍՊԸ կողմից հիդրոէլեկտրոկայան կառուցելու նպատակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության:
2. Համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկության վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերասեսչական հանձնաժողովի քննարկմանը:


Կողմ -12

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ

ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -1

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner