Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 13.03.2025Թ. ԹԻՎ 179 որոշման մեջ ավելացնել 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0401-0026 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.014815 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը խոտհարքից փոխադրել վարելահողի:
2. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 13.03.2025Թ. ԹԻՎ 179 որոշման 3-րդ կետը կարդալ որպես 4-րդ կետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: