Հիմք ընդունելով Վարդան Ժորաի Բարսեղյանի կողմից ներկայացված 17․10․2025թ․ թիվ 2465 դիմումը, 26․06․2024թ․ N 26062024-06-0009 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1.26․06․2024թ․ N 26062024-06-0009 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով Վարդան Ժորաի Բարսեղյանի սեփականությունը հանդիսացող 06-007-0401-0039 կադաստրային ծածակագրի, 0.0902 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը փոխադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության, 4-րդ կարգի վարելահողի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։