Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, Ստեփանավան քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին 30.11.2006թ. թիվ 1724-Ն ՀՀ կառավարության որոշումը, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետը, սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշումը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծը՝ որոշում եմ.
1. Հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 06-007-0208-0007 ծածկագրի 0.01516 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տրամադրված չէ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց և դրա նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր՝ համարել անհատույց փոխանցված համայնքին և դրա նկատմամբ ճանաչել Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, սեփականության իրավունքով տրամադրված չէ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:
3. Հաստատել վերը նշված ծակագրի հողամասի սահմանները և մակերեսը համաձայն Գագիկ Մոսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Նշված հողամասում առկա 68.84 քմ մակերեսով, մինչև 50% ավարտվածության աստիճան ունեցող բնակելի տունը ըստ ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշման փոխանցված է համայնքին՝ պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ, պարբերությամբ:
5. Վերը նշված հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան քաղաք, Ս. Սարգսյան փողոց 48/1 բնակելի տուն
6. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի և շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: