Հաշվի առնելով «Ստեփանավան խոշորացված համայնքի աղբահանության և սանիտարական մաքրմանն ուղղված որակական բարելավում՝ տեեխնիկական վերազինման միջոցով» ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկայի համար անհրաժեշտ կայանատեղի օգտագործելու և հետագա սպասարկումը ապահովելու հանգամանքը, հիմք ընդունելով 22.11.2004թ. N 1243700 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանու 30.05.2018թ. թիվ 46-Ա որոշմամբ, ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է`
1. «Ստեփանավան խոշորացված համայնքի աղբահանության և սանիտարական մաքրմանն ուղղված որակական բարելավում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկայի համար անհրաժեշտ կայանատեղի ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում համայնքի կողմից վարձակալել ք.Ստեփանավան Վիրահայոց մայրուղի ձախ կողմ հասցեում գտնվող անշարժ գույքը:
2. Վերը նշված հասցեի անշարժ գույքի վարձավճարի չափը սահմանել 90000 /իննսուն հազար/ ՀՀ դրամ, որը համաձայնեցվել է սեփականատիրոջ հետ:
3. Վարձակալության իրավունքի ժամկետը սահմանել 01.02.2019թ-ց մինջև 31.12.2019թ.:
4. Համայնքի կողմից վարձակալված գույքը օգտագործել բացառապես ձեռք բերված տեխնիկայի կայանելու և անհրաժեշտ սպասարկման նպատակով:
5. Համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: