Հիմք ընդունելով Ժորա Լևոնի Բաբուրյանի կողմից ներկայացված 06.02.2025թ. թիվ 249 դիմումը, 03.12.2018թ. տրված թիվ 03122018-06-0025 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, 12.09.2024թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ նոտարական ակտի կոդ 863-20240821-84-8256150, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը և ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ ` որոշում եմ.
1. Ճշտել ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան 06-007-0063-0002 կադաստրային ծածկագրի, 03.12.2018թ. տրված թիվ 03122018-06-0025 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը՝ համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.48 հա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: