| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք  ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  14  փետրվարի  2025 թվականի N 12-Ա | 
  ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑ ՍԵԴՐԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
   2025 թվականի փետրվարի 8-ին Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 8 շենքի բռնկված հրդեհի պատճառով մահացել է Արևիկ Ստեփանի Մանուկյանը:   Հաշվի առնելով տվյալ հանգամանքը, Ստեփանավանի համայնքապետարանը դիմել է սգո ծառայություններ մատուցող Ա/Ձ Սեդրակ Բաղդասարյանին, որն էլ իրականացրել է հուղարկավորության արարողությունները, որի ընդհանուր գումարը կազմում է 550000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, մատուցած ծառայության դիմաց Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է  1. Մատուցած ծառայության դիմաց Ա/Ձ Սեդրակ Բաղդասարյանին տրամադրել 550000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:  | 
 Կողմ -14  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |