|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2025 թվականի N 12-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑ ՍԵԴՐԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
2025 թվականի փետրվարի 8-ին Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 8 շենքի բռնկված հրդեհի պատճառով մահացել է Արևիկ Ստեփանի Մանուկյանը: Հաշվի առնելով տվյալ հանգամանքը, Ստեփանավանի համայնքապետարանը դիմել է սգո ծառայություններ մատուցող Ա/Ձ Սեդրակ Բաղդասարյանին, որն էլ իրականացրել է հուղարկավորության արարողությունները, որի ընդհանուր գումարը կազմում է 550000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, մատուցած ծառայության դիմաց Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Մատուցած ծառայության դիմաց Ա/Ձ Սեդրակ Բաղդասարյանին տրամադրել 550000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|