Հիմք ընդունելով Արմեն Լևոնի Անանյանի /ծնված 01․03․1983թ. ՌԴ անձնագիր 45 18 786221/ լիազոր ներկայացուցիչ Փաշիկ Մկրտիչի Մելիքյանի /ծնված 17․11․1988. անձնագիր AX 0331666/ կողմից ներկայացված 12․05․2025 թվականի թիվ 1041 դիմումը, 50AB0433701 լիազորագիրը, թիվ 18 տնային գիրքը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան 06-007-0205-0007 կադաստրային ծածկագրում գտնվող 0․0044 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0205-0007 կադաստրային հողամասի մակերեսը 0․0044 հա բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․0044 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Արմեն Լևոնի Անանյանին,Լիլիթ Լևոնի Սեկրիյսին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրանց սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-0205-0007 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված 15․83 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 6․10 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 15․70 քմ նկուղի, 2․96 քմ նկուղի, 2․63 քմ աստիճանավանդակի, 1․71 քմ աստիճանավանդակի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել Արմեն Լևոնի Անանյանի, Լիլիթ Լևոնի Սեկրիյսի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: