Հաշվի առնելով Ստեփանավան համայնքի ղեկավարի՝ այլ միջոցների ներգրավմամբ Ստեփանավան համայնքում կայուն զարգացում ապահովելու նպատակով ծրագրերի մշակման և իրականացման առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Տալ համաձայնություն «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ» դաշնագրին միանալու, դաշնագիրը ստորագրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Նվազեցնել CO2 (և, հնարավորության դեպքում, ջերմոցային այլ գազերի) արտանետումները համայնքի տարածքում առնվազն 30%-ով մինչև 2030թ. մասնավորապես էներգաարդյունավետության բարձացման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ավելի լայնածավալ կիրառման միջոցով:
3. Բարձրացնել համայնքի դիմակայունությունը կլիմայի հանդեպ՝ հարմարվողականության միջոցով:
4. Մշակել արտանետումների ելակետային կադաստր և իրականացնել կլիմայի փոփոխություն ռիսկերի և խոցելիության գնահատում:
5. Ներկայացնել կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանման գործողությունների ծրագիր՝ համայնքի ավագանու վերը հիշատակված որոշման ընդունման օրից երկու տարվա ընթացքում, և ներառել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գաղափարները համապատասխան քաղաքականություններում, ռազմավարություններում և ծրագրերում: