Ըստ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի, ՀՀ դատախազության և պետական գույքի կառավարման կոմիտեի միջև նախնական պայմանավորվածության ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Սուրբ Նշան փողոց թիվ 17 հասցեում գտնվող մասնաշենքում ՀՀ դատախազությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքը և մասնաշենքը ամբողջությամբ, սեփականության իրավունքով պետք է տրամադրվի Ստեփանավան համայնքին։ Հաշվի առնելով վերը նշվածը անհրաժեշտ է ՀՀ դատախազությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել համաչափ տարածք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ, 687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 23072014-06-0033 ՀՀ վկայականի սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Հ. Մեղապարտ փողոց թիվ 8/18 հասցեում գտնվող տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ դատախազությանը։
2. ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: