Հիմք ընդունելով Սամվել Ռուբենի Հունանյանի կողմից 05.02.2025թ. ներկայացված դիմումը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011XWRJ9H8 ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝որոշում եմ .
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան հասցեով 06-007-0255-0073 կադաստրային ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Վ. Մայակովսկու փողոց 2-րդ փակուղի 18 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: