Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1194
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2024 թվականի N 1194

«ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   2024 թվականի հոկտեմբերի 02-ի դրությամբ «Լոռվա Ամրոց» ՍՊ ընկերության և Ստեփանավան համայնքապետարանի միջև կնքված վարձակալության պայմանագրի (10.11.2014թ.) պարտավորության գումարը կազմում է՝ 716320 /յոթ հարյուր տասնվեց հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 623700 /վեց հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, տույժ՝ 92620 /իննսուներկու հազար վեց հարյուր քսան/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2024թ. ընկած ժամանակահատվածում իրավահարաբերության պահին գործող կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
  Վերոգրյալի կապակցությամբ 2024 թվականաի հոկտեմբերի 02-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ կառուցապատման իրավունքով տրամադրված հողի հարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
   Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականաի հոկտեմբերի 09-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Լոռվա Ամրոց» ՍՊ ընկերությունը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
  2024 թվականի հոկտեմբերի 09-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 58 արձանագրությունը։
  Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը և 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.

1. «Լոռվա Ամրոց» ՍՊ ընկերութունից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 716320 /յոթ հարյուր տասնվեց հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամ, որպես անշարժ գույքերի հողի հարկի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner