Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 30.01.2025թ. թիվ 140 որոշման վերնագիրը փոխարինել հետևյալ բովանդակությամբ.
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 06-007-0065-0195 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՐԱՉՅԱ ՍԵՅՐԱՆԻ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ , ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 23.12.2024Թ. ԹԻՎ 1282 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 30.01.2025թ. թիվ 140 որոշման 2-րդ կետից հանել վերջին նախադասությունը:
3. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 30.01.2025թ. թիվ 140 որոշման 2-րդ կետից հետո ավելացնել նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
Սեյրան Հրաչի Դունամալյանի կողմից Ստեփանավան քաղաքի 06-007-0065-0195 կադաստրային ծածկագրի բնակելի կառուցապատման հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ 1994թ. կառուցված՝ բնակելի տան 97,24 քմ ներքին մակերեսով 1-ին հարկի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել նրա սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: