|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 սեպտեմբերի 2024 թվականի N 893 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19/15 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով 18.09.2024թ. թիվ 18092024-06-0010 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ որոշում եմ. 1. ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Գ. Նժդեհի փողոց 19/15 հասցեում 06-007-0086-0225 ծածկագրում գտնվող, այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 29.51 քմ ներքին մակերեսով տնտեսական շինությունը 58110 /հիսունութ հազար հարյուր տաս/ ՀՀ դրամով և շինությամբ զբաղեցված և սպասարկման համար նախատեսված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 237.8 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով՝ 1056260 /մեկ միլիոն հիսունվեց հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ավետիկ Արմենակի Գևորգյանին: 2. Տնտեսական շինության և հողամասի օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջեյի 900005290003 հաշվե համարին: 3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: 4. Ավետիկ Արմենակի Գևորգյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել տնտեսական շինության և հողամասի առուվաճառքի պայմանագիր: 5. Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: 6. Սույն որշոումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|