Հիմք ընդունելով Կամո Վիուլի Ղարաջյանի դիմումը՝ Գ.Նժդեհի փողոց թիվ 5/1 հասցեի 0.001151 հա կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին, 04.12.2012թ. թիվ 04122012-06-0263 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ և 66-րդ հոդվածի 3-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Գ.Նժդեհի փողոց 5/1 հասցեի, 06-007-0084-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.001151 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից և նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործող Կամո Վիուլի Ղարաջյանին:
2. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի, վերը նշված հողամասը հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից, հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասի ուղղակի վաճառքով օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Համայնքի ղեկավարին գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Կամո Վիուլի Ղարաջյանին և սահմանված կարգով նրա հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Հողամասի օտարման գինը սահմանել՝ Ստեփանավան քաղաքի հողամասերի կադաստրային արժեքը՝ 1 քմ հողամասի համար 528.0 /հինգ հարուր քսանութ/ ՀՀ դրամ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: