|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2024 թվականի N 1192 |
ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. Մ. ԲԱՂՐԱՄՅԱՆ 184/1 ՀԱՍՑԵԻ, 06-007-0313-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սամվել Համլետի Խարազյանի կողմից ներկայացված 03.07.2024թ. թիվ Խ-692 դիմումը՝ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Բաղրամյան 184/1 հասցեի 06-007-0313-0005 կադաստրային ծածկագրի անշարժ գույքի միավորի կադաստրային քարտեզի տեղադիրքին համապատասխանեցնելու և մակերեսը ճշտելու մասին, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «Միքայել Հակոբյան Լևոնի» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ. 1. Ճշտել մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Բաղրամյան 184/1 հասցեի, 06-007-0313-0005 կադաստրային ծածկագրի անշարժ գույքի մակերեսը, որը համաձայն «Միքայել Հակոբյան Լևոնի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի կազմում է 0.10644 հա։ 2. Հաստատել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 06-007-0313-0005 կադաստրային ծածկագրի 0.10644 հա մակերեսով անշարժ գույքի տեղադիրքի ուղղումը համաձայն «Միքայել Հակոբյան Լևոնի» ԱՁ-ի կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|