Հիմք ընդունելով Լուսինե Կարլենի Դոխոլյանի կողմից 11.05.2023 թվականին ներկայացված՝ Պրոմեթևս փողոց թիվ 19/7-2 հասցեով, 0.002 հա մակերեսով կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին թիվ Դ-481 դիմումը, 16.02.2018թ. թիվ 16022018-06-0041 և 07.03.2018թ թիվ 07032018-06-0023 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ կետը, Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է`
1. Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Պրոմեթևս փողոց 19/7-2 հասցեով, 06-007-0105-0012 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տարանջատվել է 06-007-0105-0001 ծածկագրով հողամասից, որը համաձայն ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշման հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և չի դասվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով հողամասը օտարել կառուցապատման իրավունքով օգտագործող Լուսինե Կարլենի Դոխոլյանին:
2. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի, վերը նշված հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասի ուղղակի վաճառքով օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Համայնքի ղեկավարին գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Լուսինե Կարլենի Դոխոլյանին և սահմանված կարգով նրա հետ կնքել հողամասի առ ու վաճառքի պայմանագիր:
4. Հողամասի օտարման գինը սահմանել Ստեփանավան համայնքի հողամասերի կադաստրային արժեքը՝ 1 քմ հողամասի համար 1221 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: