|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 դեկտեմբերի 2024 թվականի N 1272 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19/30 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով 11.11.2024թ. թիվ 18112024-06-0058 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ որոշում եմ. 1. ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Գ. Նժդեհի փողոց 19/30 հասցեում 06-007-0086-0219 ծածկագրում գտնվող, այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 36.43 քմ ներքին մակերեսով ավտոտնակը 71740 /յոթանասունմեկ հազար յոթ հարյուր քառասուն/ ՀՀ դրամով և շինությամբ զբաղեցված և սպասարկման համար նախատեսված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 90,5 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով՝ 401983 /չորս հարյուր մեկ հազար ինը հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռոբերտ Սարգսի Մոսիկյանին: 2. Ավտոտնակի և հողամասի օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջեյի 90005290003 հաշվեհամարին: 3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: 4. Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|