|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 ապրիլի 2020 թվականի N 21-Ա |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 09.07.2019Թ. ԹԻՎ 56-Ա ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՐԱՍԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ստեփանավան համայնքի ավագանու 09.07.2019թ. թիվ 56-Ա որոշման թիվ 2 հավելվածով հաստատվել է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող և ամրացվող գույքի կազմը: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Ստեփանավան համայնքի ավագանու 09.07.2019թ. թիվ 56-Ա որոշման թիվ 2 հավելվածում։ Հիմք ընդունելով 30.12.2010թ. թիվ 1764-Ա ՀՀ կառավարության որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1 մասի 21-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված գույքի կազմից հանել Բելոռուս 82.1 մակնիշի տրակտորը և մամլիչ բարդուցիչը։
2. Բելոռուս 82.1 մակնիշի տրակտորը և մամլիչ բարդուցիչը շահագործման նպատակով տրամադրել Ուրասար վարչական բնակավայրին։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -7 ԱՍՐՅԱՆ ԳՈՌ ԽԱՆԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|