Հիմք ընդունելով «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացում` սուբվենցիա ստանալու նպատակով 2020թ. իրականացվող ծրագրերը, որոնք ներառում են.
• «Ստեփանավան խոշորացված համայնքի Ստեփանավան-Կաթնաղբյուր համայնքային ենթակայության ճանապարհի հիմնանորոգում» տնտեսական զարգացման ծրագիրը – 830.000.000 ՀՀ դրամ, համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը՝ 15 000.000 դրամ(1.8%) Այլ ներդրող «Նյու Իդա» ՍՊԸ, մասնաբաժնի չափը ՝ 317.000.000 (38.2%)
• «Ստեփանավան համայնքի Մեղապարատ, Ռուսթավելի, Սուրբ Նշան,Նալբանդյան և Դուրյան փողոցների մայթերի հիմնանորոգում տնտեսական զարգացման ծրագիրը – 60.000.000 ՀՀ դրամ, համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը՝ 27.000.000 դրամ (45%)
• «Ստեփանավան համայնքի Ռումինական թաղամասի թիվ 4, Պրոմեթեյ փողոց թիվ 19 և Վիրահայոց փողոց թիվ 78 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ռիսկերի նվազեցում» տնտեսական զարգացման ծրագիրը – 150.000.000 ՀՀ դրամ, համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը՝ 15.000.000 ՀՀ դրամ(10%): Այլ ներդրող «ՄԱԶԾ-ԿԿՀ» 37.500.000 ՀՀ դրամ 25%
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: