Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 307
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2025 թվականի N 307

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. 06-007-0151-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆ 14-ՐԴ ՓՈՂՈՑ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՌՈԲԵՐՏ ՀԱՄԱՅԱԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՅՐԱՆՈՒՆԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռոբերտ Համայակի Մկրտչյանի լիազորված անձ Էդիկ Սերյոժի Վերանյանի կողմից ներկայացված 25.02.2025թ. թիվ 403 դիմումը, ժողովրդական դեպուտատների Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի նիստի 02.08.1989թ. թիվ 11 արձանագրության որոշումից քաղվածքի համաձայն տրամադրված տեխնիկական անձնագիրը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 22.08.2024թ. լիազորագիրը, ՀՀ Կառավարության 13.03.1991թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին թիվ 209 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.

1. Վերականգնել Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0151-0006 կադաստրային ծածկագրում գտնվող 0․06056 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0151-0006 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0․06056 հա, բ/ հողամասի սահմանները և հատակագիծը «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ -ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․06 հա մակերեսով օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Ռոբերտ Համայակի Մկրտչյանին իսկ մինչև 2001թ. զբաղեցրած 0.00056 հա հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. Համաձայն 2001թ. կազմված կադաստրային քարտեզի, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, 06-007-0151-0006 կադաստրային ծածկագրի հողամասը հանդիսանում է չկառուցապատ հողամաս: Տեխնիկական անձնագրում արտացոլված բնակելի տունը ամբողջովին քանդված է:

4. Ժողովրդական դեպուտատների Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի 02.08.1989թ. նիստի թիվ 11 արձանագրության որոշմամբ նշված, որի հիման վրա տրամադրվել է տեխնիկական անձնագիր՝ Ռոբերտ Համայակի Մկրտչյանի հայրանունը սխալմամբ նշվել է Հմայակի: Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքների պետկան գրանցման մասին օրենքի 34- րդ հոդվածը կատարել հայրանվան վերաբերյալ համապատասխան ուղղում

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner