| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք  ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  12  հոկտեմբերի  2023 թվականի N 106-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉՈՐԱՑԱԾ ԵՎ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ստեփանավան համայնքի ղեկավարի 11.10.2023թ. 126/1 կարգադրությամբ չորացած և շրջապատի համար վտանգ ներկայացնող, ինչպես նաև շինարարական և բարեկարգման աշխատանքներին խոչընդոտող ծառերը հաշվառելու և վտանգը կանխելու նպատակով մասնակի կամ ամբողջական ծառահատումներ կատարելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի անդամների կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գ. Նժդեհ փողոցի թիվ 3 բնակելի շենքի դիմացի 1 չորացած ծառը վտանգ է ներկայացնում անցորդների և ավտոմեքենաների համար և Չարենցի փողոց թիվ 137, 139 բնակելի տների դիմացի մայթերում թվով 4 ծառերը խանգարում են Չարենցի փողոցի հիմնանորոգման աշխատանքներին:  
 Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի 11.10.2023թ. 126/1 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 11.10.2023թ. արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`  1. Թույլատրել ամբողջությամբ հատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի տարածքում գտնվող թվով 5 (հինգ) ծառ:  | 
 Կողմ -15  ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |