Ստեփանավան համայնքի ավագանու 09.07.2019թ. թիվ 56-Ա որոշման թիվ 1 հավելվածով հաստատվել է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոփոխված հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Կատարվող աշխատանքների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել կրկին փոփոխել հաստատված հաստիքացուցակը: Այն է. հաստիքացուցակով սահմանված 13 ավլող հավաքարարների, 10 բանվորների և 3 գանձողների հանել հաստիքացուցակից, նրանց աշխատանքը դարձնել գործարքային կնքելով քաղաքացիաիրավական պայմանագրեր, իսկ բրիգադիրի հաստիքի դրույքաչափը դարձնել 140000 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանի որոշում է`
1. Ստեփանավան համայնքի ավագանու 09.07.2019թ. թիվ 56-Ա որոշման թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություն` «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանել` 26, հաստիքների թվաքանակը` 26:
2. Հանել Ստեփանավան համայնքի ավագանու 09.07.2019թ. թիվ 56-Ա որոշման թիվ 1 հավելվածի բաժնից 9, 10, 11 կետերը, իսկ 16-րդ կետը փոփոխել Բրիգադիր 3 3 140000 420000
3. Հաստատել 2019 թվականի «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն 1/1 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: