Ստեփանավան համայնքի մանկապարտեզներում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 29-ի «ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 211-Ն որոշման 3,4,5 և 9.1 հավելվածներով նախատեսված միջոցների շրջանակներում ստացվել է ֆինանսավորում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է`
1. Ստեփանավան համայնքի մակապարտեզներ հաճախող կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վարձավճարը 4-րդ եռամսյակում գանձել պետության կողմից հատկացված միջոցներից։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։