Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 03.04.2019թ.՝ թիվ 105, թիվ 102, թիվ 103 և թիվ 104 որոշումները, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):
· Ստեփանավան համայնքի 06-007-0113-0005 ծածկագրի հողամասից տարանջատված Վիրահայոց փողոց թիվ 7/2-1 հասցեում գտնվող 0.02311 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
· Ստեփանավան համայնքի 06-007-0312-0001 ծածկագրի հողամասից տարանջատված Արևելյան փողոց թիվ 6/48-1 հասցեում գտնվող 0.00751 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
· Ստեփանավան համայնքի 06-007-0304-0023 ծածկագրի հողամասից տարանջատված Գործարարների փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող 0.01533 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաը:
· Ստեփանավան համայնքի 06-007-0116-0001 ծածկագրի հողամասից տարանջատված Ռումինակակն փողոց թիվ 30/12 հասցեում գտնվող 0.07667 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը: