Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող 06-106-0137-0049 կադաստրային ծածկագրով, 1.00473 հա մակերեսով հողամասը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 585-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ հավանություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 06-106-0137-0049 կադաստրային ծածկագրով, 1.00473 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասը: Մեկնարկային գին սահմանել՝ 7000 /յոթ հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: