Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 520
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2025 թվականի N 520

ԱԼԲԵՐՏ ՄԻՔԱՅԵԼԻ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՄԱՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2025 թվականի մարտի 11-ի դրությամբ, քաղաքացի Ալբերտ Միքայելի Ղարաքեշիշյանի (Հասցե՝ ք․ Ստեփանավան, Միքայելյան փողոց, 1 նրբ, 9 տուն) անվամբ գրանցված համանքային սեփականություն հանդիսացող հողամասի N 330 պայմանագրի (կնքված 28.07.2011թ-ին) վարձավճարը կազմում է՝ 778536 /յոթ հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2020-2025թթ. ընկած ժամանակահատվածում համանքային սեփականություն հանդիսացող պայմանագրային պարտավորությունները չկատարման արդյունքում և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականաի մարտի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ ժամանակին չվճարված համանքային սեփականություն հանդիսացող հողամասի պայմանագրային պարտավորության գծով վճարման ենքակա գումարը գանձերու նպատակով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականաի ապրիլի 3-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Ալբերտ Միքայելի Ղարաքեշիշյանը։

Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։ 2025 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 39 արձանագրությունը։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածները, ՀՀ քաղացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի դրույթները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը որոշում եմ.

1. Քաղաքացի Ալբերտ Միքայելի Ղարաքեշիշյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 778536 /յոթ հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ, որպես համանքային սեփականություն հանդիսացող հողամասի պայմանագրի չվճարված վարձավճարի գումար:

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել պարտապանին։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner