Հիմք ընդունելով Աշոտ Հրաչիկի Բարոյանի լիազորված անձ Նարեկ Ռաֆայելի Մալերյանի կողմից ներկայացված դիմումը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից 05.09.2023 թվականին կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06007Z5CNNPZ, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ
1.Համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Միքայելյան փողոց, փակուղի 1 նախկին հասցեով, 06-007-0262-0022 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, բնակելի տանը և օժանդակ շինությանը տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք Ստեփանավան ք., Ա. Միքայելյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 2/2։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: