Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 14.06.2024 թվականի N 65-Ա որոշումը, Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Պրոմեթևս փողոց 8/5 հողամաս հասցեում գտնվող, 0.00483 հա մակերեսով, 06-007-0105-0035 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 72500 /յոթանասուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով օտարել 2024 թվականի սեպտեմբերի 4-ին Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Լուսինե Կարլենի Դոխոլյանին։
2. Լուսինե Կարլենի Դոխոլյանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Լուսինե Կարլենի Դոխոլյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման: