Հիմք ընդունելով Արայիկ Մենժիկի Ներսիսյանի կողմից ներկայացված 25.08.2025թ. թիվ 1961 դիմումը՝ Լոռու մարզ ք. Ստեփանավան Աշոտ-Երկաթի 1 հասցեում 2019 թվականին ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 22.12.2011թ. թիվ 2533157 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը, «Կարտոգրաֆ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 27.12.2023թ. թիվ 2023STEJSU ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 28.07.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.
1. Օրինականացնել Լոռու մարզ ք. Ստեփանավան Աշոտ-Երկաթի 1 հասցեում գտնվող, Արայիկ Մենժիկի Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-007-1600-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.451399 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված կիսակառույց տնակը՝ 13.00 քմ ներքին մակերեսով, կիսակառույց տնակը՝ 12.70 քմ ներքին մակերեսով, ընդունարանը՝ 33.80 քմ ներքին մակերեսով, ընդունարանը՝ 33.80 քմ ներքին մակերեսով, ընդունարանը բ/պ կամ ա/հ՝ 0.90 քմ ներքին մակերեսով, պարիսպը՝ 9.35 քմ մակերեսով, պարիսպը՝ 8.20 քմ մակերեսով, պարիսպը՝ 2.70 քմ մակերեսով, պարիսպը՝ 7.56 քմ մակերեսով:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 13.00 քմ ներքին մակերեսով կիսակառույց տնակի համար 15717 /տասնհինգ հազար յոթ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ, 12.70 քմ ներքին մակերեսով կիսակառույց տնակի համար 15355 /տասնհինգ հազար երեք հարյուր հիթսունհինգ/ ՀՀ դրամ, 33.80 քմ ներքին մակերեսով ընդունարանի համար 40865 /քառասուն հազար ութ հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ, 33.80 քմ ներքին մակերեսով ընդունարանի համար 40865 /քառասուն հազար ութ հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ, 0.90 քմ ներքին մակերեսով ընդունարանի բ/պ կամ ա/հ համար 1088 /մեկ հազար ութսունութ/ ՀՀ դրամ, 9.35 քմ մակերեսով պարսպի համար 11305 /տասնմեկ հազար երեք հարյուր հինգ/ ՀՀ դրամ, 8.20 քմ պարսպի համար 9914 /ինը հազար ինը հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ, 2.70 քմ մակերեսով պարսպի համար 3265 /երեք հազար երկու հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ, 7.56 քմ մակերեսով պարսպի համար 9140 /ինը հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ ։ Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 147514/մեկ հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
3. Հողամասի սահմանները, մակերեսը և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են «Կարտոգրաֆ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: