Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 58-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2019 թվականի N 58-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 30/8 ՀԱՍՑԵԻ 06-007-0116-0026 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0.002 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթուր Շավարշի Սարգսյանի դիմումը՝ Ռումինական փողոց թիվ 30/8 հասցեի 0.002 հա կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին, 26.07.2018թ. թիվ 26072018-06-0034 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ և 66-րդ հոդվածի 3-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`

1. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Ռումինական փողոց 30/8 հասցեի, 06-007-0116-0026 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից և նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործող Արթուր Շավարշի Սարգսյանին:

2. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի, վերը նշված հողամասը հանել ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից: Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասի ուղղակի վաճառքով օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Համայնքի ղեկավարին գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Արթուր Շավարշի Սարգսյանին և սահմանված կարգով նրա հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

4. Հողամասի օտարման գինը սահմանել՝ Ստեփանավան քաղաքի հողամասերի կադաստրային արժեքը՝ 1 քմ հողամասի համար 528.0 /հինգ հարուր քսանութ/ ՀՀ դրամ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -12

ԱՍՐՅԱՆ ԳՈՌ

ԽԱՆԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner