Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 131-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2023 թվականի N 131-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին` որոշում է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին 2024 թվականի ընթացքում Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերից օրենքով սահմանված կարգով կառուցապատման և վարձակալության իրավունքով հասարակական օբյեկտներ տեղադրելու կամ կառուցելու նպատակով տրամադրվող հողամասերի վարձավճարի չափը սահմանել ըստ տարածագնահատման գոտիների.
• 11-րդ գոտի՝ 1 քմ-ի համար տարեկան 4500 ՀՀ դրամ
• 12-րդ գոտի՝ 1 քմ-ի համար տարեկան 2900 ՀՀ դրամ
• 13-րդ գոտի՝ 1 քմ-ի համար տարեկան 1900 ՀՀ դրամ
• 14-րդ գոտի՝ 1 քմ-ի համար տարեկան 1300 ՀՀ դրամ
• 16-րդ գոտի՝ 1 քմ-ի համար տարեկան 600 ՀՀ դրամ
• 20-րդ գոտի՝ 1 քմ-ի համար տարեկան 200 ՀՀ դրամ
2. Թույլատրել համայնքի ղեկավարին 2024 թվականի ընթացքում Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերից օրենքով սահմանված կարգով կառուցապատման և վարձակալության իրավունքով ավտոտնակ և այլ տնտեսական օբյեկտներ տեղադրելու կամ կառուցելու նպատակով տրամադրվող հողամասերի վարձավճարի չափը սահմանել ըստ տարածագնահատման գոտիների.
• 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ գոտիների համար՝ 1 քմ-ի համար տարեկան 1000 ՀՀ դրամ
• 16-րդ և 20-րդ գոտիների համար ՝ 1 քմ-ի համար տարեկան 400 ՀՀ դրամ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -16

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ

ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ

ՄԱՐԻԿՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner