Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել համայնքային բյուջեից «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին`«42,0 x 22,0 մետր ֆուտբոլի մարզադաշտի կառուցում» ծրագրի համաֆինանսավորումը:
2. Ծրագրի ընդհանուր արժեքն է՝ 18.700.000 ՀՀ դրամ.
• «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ –ի կողմից ներդրման մասնաբաժնի չափը՝ 15.500.000 ՀՀ դրամ
• Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը՝ 3.200.000 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: