«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօերնքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդկետիև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31. 32 հոդվածների համաձայն համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել համայնքի 2018թ. ճշտված բյուջեն - 478123.3127 հազ. դրամ
վարչական բյուջեի գծով – 453175.7010 հազ. դրամ
ֆոնդային բյուջեի գծով – 24947.6117 հազ.դրամ
2. Հաստատել համայնքի 2018թ. բյուջեի եկամուտները ըստ
առանձին եկամտատեսակների / կից ներկայացվում է եկամուտների
ամփոփը/:
3. Հաստատել համայնքի 2018թ. բյուջեի ծախսերը ըստ
գործառնական և տնտեսագիտական դասակարգման /կից ներկայացվում է ծախսերի ամփոփը/:
4. Սահմանել, որ`
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի
համամասնությունները,
բ/ ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը: