Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 02-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 փետրվարի 2022 թվականի N 02-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 10-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 29-ի N 10-Ա թիվ որոշումը իր հավելվածներով։

2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

4. Առաջարկել Ստեփանավան համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։

5. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -14

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՊԱՊԻՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(109.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner