Հիմք ընդունելով Գայանե Շահենի Իսրաելյանի լիազորված անձ Արթուր Շավարշի Սարգսյանի կողմից ներկայացված 17.01.2025թ. թիվ Ս-39 դիմումը, 17.01.2024թ. լիազորագիրը, 02.12.2024թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ գործ թիվ ԼԴ1/0054/02/24, 23.02. 1989թ. տեխնիկական անձնագիրը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0044-0006 կադաստրային ծածկագրի 0.052215 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0044-0006 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0.052215հա, բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.052215 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Գայանե Շահենի Իսրաելյանին, մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0044-0006 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 20.48 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 111.39 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 16.11 քմ մակերեսով հարթակի, 1,53 քմ մակերեսով պարսպի, 0,46 քմ մակերեսով պարսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Գայանե Շահենի Իսրաելյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: