Հիմք ընդունելով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի 29.03.2023թ. N 25/51 գրությունը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ, 687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով որոշում է
1. Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 2135883 վկայականի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Միլիոնի փողոց թիվ 70 հասցեում գտնվող դպրոցի շենքը բացառապես պետական կրթական ծրագրեր իրականացնելու համար անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին:
2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: