Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողեր: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, 13.09.2022թ. թիվ 13092022-06-0053 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը՝
• Ստեփանավան համայնքի 06-007-0292-0035 ծածկագրով, Միքայելյան փողոց 78/2 հասցեում գտնվող 4.92717 հա մակերեսով հատուկ պահպանվող նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 92517500 /ինիսուներկու միլիոն հինգ հարյու տասնյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: