|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 փետրվարի 2025 թվականի N 155 |
ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք․ ՄԻԼԻՈՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 134 ՀԱՍՑԵՈՎ 06-007-0264-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԵՐԿՈՒ ՄԻԱՎՈՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Վաղարշակ Լևոնի Ջիլավյանի կողմից ներկայացված 29.01.2025թ. դիմումը, թիվ 03.12.1998թ. տրված N 017245 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագծերը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ՝ որոշում եմ. 1. Ճշտել մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․ Միլիոնի փողոց թիվ 134 հասցեով 06-007-0264-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքի տարանջատման արդյունքում առաջացած երկու միավոր անշարժ գույքերի սահմանային չափերը՝ համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ -ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|