Հաշվի առնելով համայնքի հեռանկարային զարգացման ծրագրերը, Սիմոնյան Կրթական Հիմնադրամ-ի կողմից ներկայացված դիմումը,09.03.2023թ.թիվ 09032023-06-0040 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 16-րդ գլխի 75 հոդվածը, 13–րդ գլխի 47 հոդվածը և 14–րդ գլխի 56-57 հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. N 714-Ն որոշման հավելվածի 7-րդ մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 20 կետով Ստեփանավան համայնքի ավագանին`որոշում է
1. 1. Ստեփանավան քաղաքի 06-007-0116-0033 կադաստրային ծածկագրով, Դեսինի փողոց թիվ 40/3 հասցեում գտնվող, 0.03056 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տրամադրել Սիմոնյան Կրթական Հիմնադրամ-ին, Թումոն տուփի մեջ ծրագիրը իրականացնելու նպատակով։
2. Հողամասը տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով, մինչև նշված հասցեի հողամասում կրթական գործունեության ավարտը։