Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Մելիք Աշոտի Հակոբյանի դիմումը, Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ. թիվ 266-Ա որոշումը, 11.08.2022թ. թիվ 11082022-06-0074 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Մելիք Աշոտի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 06-106-0117-0002 կադաստրային ծածակագրի 2.33233 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Հողամասի կադաստրային արժեքի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը կազմում է՝ 1799392 /մեկ միլիոն յոթ հարյուր ինիսունինը հազար երեք հարյուր ինիսուներկու/ ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255101371 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի Լոռու մարզայի նստորաբաժանում: