Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 27.02.2018թ. թիվ 19-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ.
1. համայնք Ստեփանավան ք. Ստեփանավան Աշոտաբերդ թաղամաս 5 շենք թիվ 10 բնակարան հասցեի մեկ սենյականոց բնակարանը ընդհանուր 37,68 քմ մակերեսով, որից բնակելին` 15,06 քմ, վաճառել Տատյանա Ստեփանի Պրիմակովային՝ ծնված 1936թ.
2. Պարտավորեցնել Տատյանա Ստեփանի Պրիմակովային համայնքի ավագանու կողմից սահմանված կարգով համայնքային բյուջե մուծել բնակելի տարածության մակերեսի արժեքը 3765 /երեք հազար յոթ հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամի չափով:
3. Քաղաքացի Տատյանա Ստեփանի Պրիմակովային` սեփականաշնորհման գործընթացը վավերացնել նոտարական կարգով, իսկ սեփականության իրավունքը ամրագրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: