Հիմք ընդունելով Արամ Ալբերտի Աբովյանի /անձ.AS0209332, տրված 01.06.2018թ./ կողմից ներկայացված դիմումը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, Ստեփանավանի շրջանի Ստեփանավանի շրջխորհրդի կողմից 30.11.1995թ տրված Ա 037373 պետական ակտը՝ հողամասի հատակագիծ թիվ-22 տնամերձ, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան 06-007-0280-0008 ծածկագրում գտնվող 713.7 քմ բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0280-0008 ծածկագրի հողամասի մակերեսը 713.7 քմ
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 713.7 քմ մակերեսով հողամասից 600 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Արամ Ալբերտի Աբովյանին, իսկ մինչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 113,7.0 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Արամ Ալբերտի Աբովյանին: Հողամասում առկա է 1996թ. կառուցված 210,99 քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տուն և 24,76 քմ ներքին մակերեսով կիսակառույց ամառային խոհանոց։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում: